20-30 ընկած բոլոր տարիքների լավ և վատ կողմերը


14:39 , 22 նոյեմբեր, 2013

 10  23 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

23 տարեկանն ուղղակի անտանելի տարիք է: Արդեն մեկ կամ երկու տարի է, ինչ ավարտել եք բակալավրիատը, ամբողջովին չափահաս եք համարվում, սակայն դեռևս այնքան հասուն չեք, որ որոշում կայացնեք, թե ինչպես է պետք դասավորել ձեր կյանքը: Խմելն ու երեկույթներին մասնակցելն արդեն ձանձրալի է, սակայն նույնքան ձանձրալի է տանը նստելը: Ամեն ինչ ուղղակի ահավոր է: Հարցրեք 30 տարին բոլորած յուրաքանչյուր մարդու, թե քսանականների որ տարիքն է ամենավատը, ու նրանք անկասկած կպատասխանեն` 23-ը: Ամեն ինչ կարծես քանդվում է, ու նրանք գաղափար անգամ չունեն, թե ով են իրենք կամ ինչ են անում իրենց կյանքի հետ: Պինդ եղեք, լավագույնը դեռ առջևում է:

 9  20 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

20 տարեկանն իսկական դժոխք է, դուք արդեն դեռահաս չեք, սակայն ոչ ոք ձեզ չի վերաբերվում որպես չափահասի:

 8  26 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

Ինչպես գործընկերներիցս մեկը մի օր ասաց 26-ը դա այն տարիքն է, երբ արթնանում ես ու հասկանում, որ մի օր դու կմեռնես»: 26-ն այն տարիքն է, որը շատ մոտ է 30-ին ու բավականին հեռու 20-ից: Սա այն տարիքն է, երբ արդեն լրջորեն գիտակցում ես, որ հասունացել ես և որ պետք է դասավորես կյանքդ: 26-ը «քառորդ կյանքի ճգնաժամային» տարիքն է. դու մի օր կմահանաս և մեկ տարի դրան ավել մոտ ես:

 7  24 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

24 տարեկանում ոչինչ  իրականում չի պատահում: Դուք մի փոքր ավելի մեծ եք կախարդական երիտասարդություն ունենալու համար, և ամեն ինչ կարծես «Կյանքը միայն մեկ անգամ ես ապրում» կարգախոսով է առաջնորդվում: Ամեն ինչ ուղղակի նորմալ է:

 6  27 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

Սիրտս կոտրված է, բայց սոսինձ ունեմ, օգնիր արտաշնչել, ու նորոգել այն քեզ հետ: 

Քանի դեռ չես մահանում, այս տարիքը նորմալ է: Եթե հաջողակ ես, դեռ կվայելես երիտասարդ տարիքդ: Սա քո վերջին հնարավորությունը կլինի վայելելու այն, մինչև 20-ականների ավելի հասուն տարիք բոլորելը:

 5  21 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

21-ը որպես տարիք, կարծես Նոր տարվա նախօրե լինի: Ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, եթե միայն այդքան շատ սպասումներ չլինեին… դու սպասում ես, որ երբ 21 տարեկանդ կբոլորի, այլ զգացումներով կարթնանաս, դու արդեն հասուն ես ու շատ բան կարող ես անել, բայց հաճախ սպասումներն ուղղակի չեն արդարանում:

 4  29 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

Շնորհավորանքներս` գրեթե 30 տարեկան եք: 29-ը պարզապես սովորական տարիք է, ամեն ինչ բավականին հանդարտ է անցնում, սակայն դուք այլևս չեք զգում, որ դեռ ձեր 20-ականներում եք, որքան էլ թվերն այդ մասին խոսեն: Այս տարիքում արդեն առաջին անգամ կզգաք, թե ինչպես եք սկսում նմանվել ձեր ծնողներին:

 3  25 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

25 տարեկանն ուղղակի զիլ է: Դեռ բավականին ժամանակ է ձեզ բաժանում 30 տարեկանից: Սա այն տարիքն է, երբ դուք կարող եք ամբողջովին վայելել ձեր երիտասարդությունը, հնարավորինս շատ հանդիպել ընկերներին, դուրս գալ պարելու, քանի որ շուտով անհանգստանալու շատ պատճառներ կարող են առաջ գալ:

 2  22 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

22 տարեկաննն այն տարիքն է, երբ սկսում են արդարանալ 21 տարեկանի ձեր սպասելիքները: Վայելեք այն:

 1  28 տարեկան

Every Year Of Your Twenties, Ranked From Worst To Best

28-ը 20-ականների ամենալավ տարիքն է: Ոչ թե երեկույթների գնալու կամ էլ այն բանի համար, որ ձեր կյանքում ամեն ինչ կարողացել եք հրաշալի պլանավորել, այլ նրա համար, որ դուք սկսում եք ընդունել, որ ոչ ոք իրականում չի զգում, որ ամեն ինչ կարգին է. դուք ինքներդ էլ այս տարիքում դա չեք զգում: Պարզապես վայելեք ձեր քսանութ տարին: