14:04 , 22 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարը ողջունել է Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթել արդյունավետ աշխատանք:
«Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և մեր ջանքերն ամբողջությամբ ուղղված են տնտեսական ու մշակութային դաշտում համագործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն: Մենք ունենք համագործակցության մեծ ներուժ, և պետք է ամեն ինչ անենք այդ ներուժը լիարժեք օգտագործելու համար, քանի որ մեր ծրագրերն ուղղված են երկու երկրների տնտեսական զարգացմանը»,-ասել է Արմեն Մովսիսյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
«Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև եղած բարեկամության ներքո կկարողանանք ավելի զարգացնել մեր կապերն ու լիարժեք օգտագործել ձեր նշած ներուժը: Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի ` Մեղրի ՀԷԿ-ի և Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում»,-ասել է իրանցի նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ