12:55 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեքսիկայի ոստիկանությունը երկրի արևմուտքում հայտնաբերել է զանգվածային գերեզմանատուն, որտեղ առնվազն 30 դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դրանք գտնվել են դեռևս երկու շաբաթ առաջ: Միչոական նահանգը հանդիսանում է թմրանյութերի արտադրության ու տարածման կենտրոններից մեկը:
Տեղի բնակիչները ինքնապաշտպանության նպատակով սկսել են ձևավորել զինված պարեկային խմբեր: Արևմտյան Խալիսկո և Միչոական նահանգներում հաճախ են տեղի ունենում մարդկանց առևանգման ու շորթման դեպքեր: