«Ոսկե ծիրանն» անիվների վրա» փառատոնը Ջավախքում


12:16 , 22 նոյեմբեր, 2013

Yeregnadzor 2Kinoashkhar.am-ը գրում է.

Արդեն  7-րդ  տարին է, ինչ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն իրականացնում է «Ոսկե ծիրանն» անիվների վրա» ծրագիրը` նպատակ ունենալով  փառատոնային  լավագույն ֆիլմերը ներկայացնել Հայաստանի մարզերում, Արցախում   և  Ջավախքում: 2013-ի  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Ոսկե ծիրանն» անիվների վրա»  փառատոնը հյուրընկալվեց  Վայոց ձորում,  Սյունիքում, Շիրակում  և  Լոռու մարզում `ցուցադրելով «Հայկական համայնապատկեր»  ազգային  մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Իսկ նոյեմբերի 8-11-ը   «Ոսկե ծիրանին»  սպասում էին  Ջավախքում, որտեղ  արդեն 6-րդ անգամ  նոյեմբերին մեկնարկում  է  «Ոսկե  ծիրանի» կինոտոնը: Այստեղ  ձևավորված  բարի  ավանդույթի համաձայն`  Ջավախքի հայկական կինոտոնը վերածվում  է  հայ-վրացական բարեկամության շաբաթի: Այս տարի Ջավախքում փառատոնի   մեկնարկային ֆիլմը  Սերժ Ավետիքյանի և Օլենա  Ֆետիսովայի «Փարաջանովն»   էր:

Կինոշաբաթի  բացման առիթով հայաստանյան պատվիրակության կազմում Ախալքալաքում էին    «Ոսկե ծիրանի»  հիմնադիր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի պատվո  և «Փյունիկ»  հիմնադրամի համանախագահ  Լևոն  Սարգսյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը և  բանաստեղծ  Սոնա Վանը: Կինոտոնի  բացման հանդիսության ընթացքում  «Ոսկե ծիրանի» մրցանակներով ու  այլ  պարգևներով գնահատվեց   փառատոնի բարեկամների  աշխատանքը: Հարություն Խաչատրյանը հոբելյանական`10-րդ  փառատոնի պատվո մեդալով պարգևատրեց  Սոնա Վանին, իսկ  դրամատուրգ Կարինե Խոդիկյանին հենց հարազատ  քաղաքում  հանձնվեց  «Հրանտ Մաթևոսյան» մրցանակը ` «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար  և շնորհվեց «Ախալքալաքի պատվավոր քաղաքացի»  կոչումը:

kapan 2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ