Ողբերգական ավտովթար Ստեփանավանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր


11:22 , 22 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 ՕA 931 համարանիշի և BMW մակնիշի 25 ՍՍ 286 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական խումբը և ոստիկանության Ստեփանավանի օպերատիվ խումբը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հրամանտարի տեղակալ Մարտին Բալայանի գլխավորությամբ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ