10:34 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նոյեմբերի 22-ը ԱՄՆ-ում հայտարարվել է որպես Ջոն Քենեդու հիշատակի օր: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ 35-րդ նախագահն ուղիղ 50 տարի առաջ այս օրը սպանվել է Դալլասում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Օբամայի խոսքով՝ «Քենեդին սերունդներին ծառայելու կոչ է արել և երկիրն ուղղորդել դեպի հզորացում, անմահ հետք թողել ամերիկյան պատմության մեջ»:
«Կարիբյան ճգնաժամի ժամանակ նրա ղեկավարությունը մնում է ամերիկյան դիվանագիտության բարձրագույն չափորոշիչը»,-հավելել է Օբաման:
Օբաման քաղաքացիներին կոչ է արել Քենեդու հիշատակը հարգել համապատասխան միջոցառումների անցկացմամբ և խնդրել նահանգապետերին ու կառավարական գերատեսչությունների ղեկավարներին այս օրն իջեցնել ամերիկյան դրոշները:
Այսօր Վաշինգտոնում միջոցառումների մի ողջ շարք կանցկացվի՝ ի հիշատակ Ջոն Քենեդու: Մասնավորապես, ծաղկեպսակներ կդրվեն Առլինգթոնյան ազգային գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է սպանված նախագահը: