08:38 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուկրաինայի համար ԵՄ-ի դուռը բաց է մնում, սակայն որոշումն այդ երկրի քաղաքական ղեկավարությանն է՝ հայտնել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ Բրուքինգսի ինստիտուտում ելույթի ժամանակ
Բիլդտը համարվում է «Արևելյան գործընկերության» ծրագրի հեղինակներից մեկը՝ հայտնում է ITAR-TASS-ը: Նախարարի կարծիքով՝ ուկրաինական իշխանությունների վերջին որոշման լույսի ներքո հանրապետությունում քաղաքական կյանքը խոստանում է հետաքրքիր լինել:
Այն հարցին, թե զարգացման որ ուղով է այժմ գնում Ուկրաինան, Բիլդտը նշել է, որ զգացողություն ունի, թե երկիրը ոչ թե շարժվում է Արևելք կամ Արևմուտք ուղղությամբ, այլ գլորվում է ներքև՝ իր տնտեսության ծանր վիճակի պատճառով:
Նախարարը կարծում է, որ երբ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու մտադրության մասին, տրամաբանական է ենթադրել, որ Կիևը, որի բանակցություններն ԱՄՀ-ի հետ ընթանում էին շատ դժվար, ֆինանսական օգնության խնդրանքով կդիմի Մոսկվային:
Սակայն Շվեդիայի արտգործնախարարը համոզված է, որ այդ օգնությունը կցուցաբերվի որոշակի պայմաններով, ինչպիսին իրենք տեսել են Բելառուսի օրինակով: «Այն, ինչ մեր կարծիքով՝ տեղի կունենա, այն է, որ Ռուսաստանը կգնի ուկրաինական արտադրությունների մի մասը»,- հավելել է նա: