08:08 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին 3 մլն դոլար է նվիրաբերել վագրերի փրկության համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վերջին ելույթներից մեկում դերասանը հույս էր հայտնել, որ այդ միջոցները կօգնեն կրկնապատկել վագրերի թվաքանակը Նեպալում:
39-ամյա դերասանը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի անդամ է:
Դերասանի հատկացրած միջոցները կօգնեն որսագողերի դեմ պայքարի համար պարեկային խմբեր ստեղծել և անհրաժեշտ պայմաններ ապահովել կենդանիների թվաքանակն ավելացնելու համար: