Էրգրի գույները, համերը, հոտերը... Պապիս աչքերում գտածս պատկերները... (Photo)


05:37 , 22 նոյեմբեր, 2013

Հայացքը լուռ հառել է գրատախտակին: Գրատախտակին Էրգրի պատկերը, Էրգրի գույները, համերը, հոտերը... գրատախտակին պապիս աչքերում գտածս պատկերները...իմ համար է բերել... 
Խոժոռ հայացքը սահեց, անցավ տները, այգիները, թռչեց դաշտերի, արտերի վրայով, հպվեց լեռներին, խոնարհվեց խաչքարներին, համբուրեց վանքերի խաչերն ու գնաց բախվեց ընդվզումից ծնված բերդերին, պարիսպներին...
Նրա դեմքին կնճիռներ հայտնվեցին...