Պուտինը ուղղակի առել ա Հայաստանը


02:04 , 22 նոյեմբեր, 2013

Չընդունելով Ռուսաստանի իշխանությունների ներքին, արտաքին, առավել ևս Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը ու, մեղմ ասած, չսիրելով Պուտինին` ես, ի տարբերություն ՇԱՏԵՐԻ, վերջինիս մեղադրելու բան չունեմ Հայաստանի ներկայիս իրավիճակի համար: Նա ոչ քցելով ա տիրել Հայաստանին, ոչ էլ բռնի ուժով, առավել ևս, երբ մեր իշխանությունները այս իրականությունից միայն ուրախ ու երջանիկ են: 
Պուտինը ուղղակի առել ա Հայաստանը, կամ, ավելի ճիշտ, Հայաստանի մենեջերի կամ պրոռաբի պաշտոնները պահելու ակնկալիքով` մեր իշխանությունները ուղղակի ձրի են հանձնել երկիրը: Նույն բանն ա, եթե, օրինակ, մեկը ԻՆՔՆԱԿԱՄ տունը վաճառի ինչ-որ մեկին, իսկ հետո վաճառողի հետնորդները վաճառքի համար մեղադրեն ոչ թե վաճառողին, այլ գնորդին: