00:14 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանադայի հյուսիսային մասի արկտիկական ջրերում շատ տարօրինակ ձուկ են որսացել: Հետազոտողներն այն դասել են հազվագյուտ երկարաքիթ քիմերայի շարքին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ձուկն ունի երկար քիթ, սարսափելի բերան և թունավոր ողնաշար:
Հետազոտողները, ովքեր ի սկզբանե կարծել են, որ հայտնաբերված կենդանին ավելի շուտ «գոբլին» տեսակի շնաձուկ կարող է լինել, այնուամենայնիվ ասել են, որ այն երկարաքիթ քիմերա է, որը բնակվում է օվկիանոսի խորքերում՝ մոտ 1000-1200 մետր խորությամբ:
Երկարաքիթ քիմերան մտրականման պոչ ունի, իսկ երկարությունը կարող է հասնել մեկ մետրի: