Ասկերանի ուղղությամբ դիտարկում է անցկացվել


20:00 , 21 նոյեմբեր, 2013

Ասկերանի ուղղությամբ դիտարկում է անցկացվելPanorama.am-ը գրում է.

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ