Վերջապես կենսական ճանապարհի կառուցման հույսը իրականություն է դառնում


18:26 , 21 նոյեմբեր, 2013

Շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը, որն այս անգամ ուղղված է լինելու Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կառուցմանը: Կարծում եմ` ավելորդ է նշել, թե ինչ հսկայական կարևորություն ունի այն` մեր երկու ժողովուրդների միջև արագ, ինտենսիվ կապն ու հաղորդակցությունն ապահովելու առումով: Վստահ եմ, որ բոլորս քաջ գիտակցում ենք սա, և կարևորում մեր ակտիվ մասնակցությունը:
Այո հաճախ մենք արդարացի բողոքում ենք, փորձում ենք հանրության ուշադրությունը հրավիրել մեր իրականության մեջ տեղ գտած բազմաթիվ և բազմապիսի խնդիրներին, գուցե նաև հիասթափվում ենք... բայց սա այն դեպքերից է, որ մեզնից պահանջելու առավել միասնականություն ու համախմբվածություն.... քանի որ մեր առջև ունենք համազգային գերխնդիր և դրա լուծման իրական հնարավորություն: