Ռիգան ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք


18:16 , 21 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան USA Today պարբերականի ընթերցողները ընտրել են Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքը, որը ճանաչվել է Ռիգան, հայտնում է ITAR-TASS-ը:

«Եվրոպայի 2014թ. մշակութային մայրաքաղաքը նոր է սկսում արժանանալ այն ուշադրությանը, որին արժանի է»,- այսպես է պարբերականը բնութագրել Ռիգան՝ քաղաքը անվանելով «Բալթյան մարգարիտ»: 

USA Today-ը նշում է, որ Լատվիայի մայրաքաղաքը հատկապես հետաքրքիր է իր մոդեռն ու հին քաղաքով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համաշխարհային ժառանգության ցանկում: 

Մրցույթին մասնակցել է 20 եվրոպական քաղաք, որոնց թվում՝ Բուդապեշտը, Կոպենհագենը, Ֆլորենցիան, Ինսբրուկը, Փարիզը, Լոնդոնը, Վալենսիան, Պրահան, Ստրասբուրգը, Վենետիկն ու Դուբրովնիկը: