Լեհ դաշնակահարը ալտ-երգեհոն է ստեղծել դա Վինչիի` 500 տարվա հնություն ունեցող գծագրի հիման վրա (Video)


17:51 , 21 նոյեմբեր, 2013

Լեոնարդո դա Վինչիի 15-րդ դարի նոթատետրերի էջերում թաքնված հայտնի գծագրերից են թռչող մեքենայի, օդապարիկի, սուզորդի համազգեստի ու զրահապատ տանկի գծագրերը: Այդ գծագրերի շարքում է գտնվում նաև երաժշտական գործիքի մի գծագիր, որր թավջութակի ու կլավիկորդի միաձուլում է: Իտալական վերածննդի մտածողներն այս գործիքն անվանում էին «վիոլա օրգանիստա»: Վիոլա օրգանիստան ստեղնաշարային գործիք էր, որը լարային գործիքի ձայն էր արտազատում նվագելիս: Ցավոք, ինչպես և դա Վինչիի շատ այլ գծագրերի դեպքում, այս դեպքում էլ նա իր գաղափարը չզարգացրեց ու այն այդպես էլ իրականություն չդարձավ: Գրեթե 100 տարի անց Նուրեմբերգի երգեհոնահարներից մեկը ստեղծեց ստեղնաշարային առաջին  երաժշտական գործիքը, որը ամբողջությամբ աշխատող մեխանիզմ էր: Նրանից հետո բազմաթիվ այլ երաժիշտներ են փորձել ստեղծել դա Վինչիի նախագծած գործիքը:

Polish Concert Pianist Builds a Viola Organista Based on a 500 Year Old Leonardo Da Vinci Sketch Leonardo Da Vinci instruments history

Լեոնարդո դա Վինչիի, «Կոդեքս Ատլանտիկուս»-ի 93-րդ էջը:

Polish Concert Pianist Builds a Viola Organista Based on a 500 Year Old Leonardo Da Vinci Sketch Leonardo Da Vinci instruments history

Սլավոմիր Զուբրզիկիի նախագծած Վիոլա Օրգանիստան կամ ալտ-երգեհոնը  

Նախագծի համար ծախսելով մոտ 3 տարի, 5000 ժամ ու 10,000 դոլար` լեհ դաշնակահար Սլավոմիր Զուբրզիկին հանրությանն է ներկայացրել վիոլա օրգանիստայի իր տարբերակը` դաշնամուրի միջազգային Կրակով թագավորական 5-րդ փառատոնի շրջանակներում: 
Ներկայացվող տեսանյութում կարող եք տեսնել երաժիշտի կատարումը և ունկնդրել գործիքի յուրահատուկ հնչյունները:


Գործիքի ինտերիերը զարդարված է ոսկեգույնով: Ընդհանուր առմամբ գործիքը բաղկացած է 61 պողպատյա լարից, որոնցից յուրաքանչյուրը միացած է ստեղներին: Ի տարբերություն դաշնամուրի` այստեղ չկան լարերին հարվածող մուրճանման գործիքներ, փոխարենը չորս պտտվող անիվներ կան, որոնք փաթաթված են ձիու մազերի մեջ, որոնք կատարում են նույն գործառույթն, ինչ աղեղը ջութակի պարագայում: Դրանք պտտելու համար Զուբրզիկին սեղմում է ոտնակը:

Երբ երաժիշտը սեղմում է ստեղներին, դրանք էլ սեղմում են լարերին, որոնց վրայով անիվները սահելով, արտակարգ ձայն են արձակում` նման թավջութակի, ակորդեոնի ու երգեհոնի հնչյուններին: Արդյունքն այնպիսին է, ինչպես որ երազում էր դա Վինչին, սակայն այդպես էլ երբեք հնարավորություն չի ունեցել լսելու: Չկա որևէ պատմական աղբյուր, որից հնարավոր կլիներ ենթադրել, որ որևէ մեկը պատմության ընթացքում նման երաժշտական գործիք է ստեղծել: 

Սլավոմիր Զուբրզիկին և Վիոլա Օրգանիստան