17:48 , 21 նոյեմբեր, 2013
Լևոն Զուրաբյանը, վերջերս հայտարարել էր, որ իրենք դեմոկրատական խմբակցություն են: Դրանով էր նա բացատրել Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՎՊ նախագահի ընտրություններին: Պրն. Զուրաբյանը իր ուժերի վերջին կաթիլներով ցանկանում է պահպանել ՀԱԿ խմբակցության գոյությունը տարբեր պաթեթիկ խոսքերով: Դեմոկրատական խմբակցություն, հետաքրքիր բառակապակցություն է, որի իմաստը միայն հասկացավ, իմ կարծիքով, հենց ինքը` Լևոն Զուրաբյանը: Լավ կլինի պրն. Զուրաբյանը իրերն անվանի իրենց անուններով և փաստի, որ այլևս իրավիճակին չի տիրապետում, ոչ թե անի արտահայտություններ, որոնք արհեստածին են. դրանով խմբակցություն չես ստեղծի: