Տ. Բալայան. Հայկական կողմի ջանքերով հաջողվեց ԵԱՀԿ հռչակագրի մեջ ներառել այլատյացության տարածման անթույլատրելիության մասին կետը


16:48 , 21 նոյեմբեր, 2013

Տ. Բալայան. Հայկական կողմի ջանքերով հաջողվեց ԵԱՀԿ հռչակագրի մեջ ներառել այլատյացության տարածման անթույլատրելիության մասին կետը  Panorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 11-ից 12-ը Թբիլիսիում տեղի է ունեցել  Հարավային կովկասի լրատվամիջոցների 10-րդ կոնֆերանսը, որը կազմակերպել էր ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը ԵԱՀԿ-ի՝ Երևանի և Բաքվի գրասենյակների հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Կոնֆերանսի օրակարգում էր լրատվամիջոցների ազատության մասին ԵԱՀԿ-ի համաձայնագիրը և թե որքանով է այն կյանքի կոչվել տարածաշրջանում: Կոնֆերանսի ավարտին ընդունվեց հռչակագիր:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հայկական կողմի (մասնակցում էին ներկայացուցիչներ ԱԳՆ-ից, ՀՀ նախագահի աշխատակազմից և խորհրդարանից) ջանքերի շնորհիվ հաջողվեց ամփոփիչ հռչակագրի  մեջ ներառել ԶԼՄ-ների միջոցով հակասեմիթականության, այլատյացության և ռասիզմի քարոզչության տարածման անթույլատրելիության մասին դրույթը: 

«Մենք սա կարևոր խնդիր ենք համարում տարածաշրջանում: Այս հարցը ներառված էր նաև Եվրոպայի խորհրդում հայկական նախագահության առաջնայնությունների ցանկում: Ես բարձրացրեցի այս հարցը կոնֆերանսի ժամանակ, և մենք առաջարկեցինք ներառել այդ կետը կոնֆերանսի հռչակագրի մեջ: Մենք համառորեն պնդում էինք, որ այն ներառվի և երկար քննարկումներից հետո մեր առաջարկն ընդունվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Բալայանը: 

Կոնֆերանսի հռչակագրում նշվում է, որ մասնակիցները ողջունում են այն փաստը, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչները մասնակցել են կոնֆերանսին և քննարկել են լրատվամիջոցների ազատությանն առնչվող մի շարք հարցեր կառուցողական մթնոլորտում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ