Քեթրին Էշթոնը Սարգսյան-Ալիև հանդիպումը «հուսադրող» է որակել


16:06 , 21 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդես է եկել նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ։

Ինչպես հայտնում է europa.eu կայքը, Էշթոնի գրավոր հայտարարությունը ներկայացրել է նրա խոսնակը.

«Քեթրին Էշթոնը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 19-ի հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բարձր մակարդակով հանդիպումների վերսկսման նպատակով գործադրած ջանքերի համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ