Կանադայում կիբերտարածությունում հալածանքների համար նախատեսվում է ազատազրկում


15:40 , 21 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կանադայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ՝ ուղղված վիրտուալ տարածքում հալածանքների ու ծաղրի դեմ պայքարին: Այն մի շարք ուղղումներ է նախատեսում երկրի քրեական օրենսգրքում: Ինտիմ լուսանկարների ու տեսանյութերի տարածումը՝ առանց նրանցում առկա անձանց համաձայնության, այժմ կհամարվի քրեական հանցագործություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Փիթեր Մակեյը, կառավարությունն առաջարկում է նման գործունեության համար սահմանել մինչև 5 տարվա ազատազրկում: Նրա խոսքով՝ կիբերհանցագործություններից կանադացիների պաշտպանության մասին օրինագիծը կոչված է վերջ դնելու հետապնդումներին ու ծաղրանքներին: 

Մակեյը կոնկրետ օրինակներ է բերել, որոնք հանգեցրել են դեռահասների ինքնասպանության: