Մեկ շաբաթում 13 հազար սիրիացի ապաստան է ստացել Լիբանանում


14:58 , 21 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Սիրիա-լիբանանյան սահմանի ուղղությամբ ինտենսիվ դարձած ռազմական գործողություններից խուսափելու համար հարյուրավոր սիրիացիներ հեռանում են Լիբանան: Միայն այս գիշեր սահմանը հատել է 500 ընտանիք, տեղեկացնում է The Daily Star-ը:

Նախորդ շաբաթ սահմանային Կալամունի շրջանում սկսած ռազմական գործողությունների հետեւանքով, ըստ ՄԱԿ տվյալների, Լիբանանում ապաստան է գտել 13 հազար սիրիացի:

Լիբանանի իշխանությունները թույլ են տվել փախստականներին ժամանակավոր ճամբար խփել: ՄԱԿ փախստականների հարցով գործակալությունը 21 վրան է տեղադրել, եւս 29-ն էլ կտեղադրվեն այսօր:

Լիբանանում սիրիացի փախստականների թիվը 1.4 միլիոն է: