Լֆիկը երեկվանից Փակ Շուկայի Սիթիում մրգերի բաժին է բացել


14:14 , 21 նոյեմբեր, 2013

Մինչ Սուրենյանցը «Լֆիկ բարերար» օպերացիան է իրականացնում ֆեյսբուքում, ինքը՝ Լֆիկը, ձեռնամուխ է եղել հերթական ստոր ու պիղծ քայլի իրագործմանը: Էս Փակ Շուկան «պաշտպանողների» առանցքային թեզերից մեկը այն էր, որ Լֆիկը վերանորոգելուց հետո էլի տաղավարներ տրամադրեց հասարակ գյուղացիներին ու մրգավաճառներին, ինքը լավ գործ է արել:
Դե հիմա նույն էդ քաֆթառ լֆիկամոլների վզակոթներին կարելի է տալ, որովհետև Լֆիկը երեկվանից իրա Փակ Շուկայի Սիթիում մրգեղենի բաժին է բացել ու հենց կենտրոնական մուտքի մոտ՝ աչք ծակող հատվածում, ու կարող եմ գրազ գալ, որ հաշված օրեր հետո էլ գյուղացի մրգավաճառ չի մնա Փակ Շուկայում այն պարզ պատճառով, որ ուղղակի չեն կարողանա մրցակցել այս անաստվածի հետ:
Այնպես որ, հերթական անգամ Լֆիկը թքեց հասարակական կարծիքի վրա էլ, հասարակության վրա էլ: Իսկ սուրենյանցները թող պաշտպանեն իրենց տերերին, որպեսզի ժողովուրդը հիշի իրենց, լա՜վ հիշի...