Ու՞մ է պետք այս Հյուսիս-հարավը՝ երկրի պարտքն ավելացավ ևս 500 մլն դոլարով. Հրանտ Բագրատյան


14:10 , 21 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը» անիմաստ է, քանի որ դրանով ոչ մի ռազմավարական հարց չի լուծվում: 

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Ինչպես հայտնի է, Իջևանի Վազաշեն գյուղից դեպի Շամշադինի Պառավաքար գյուղը տանող ճանապարհը ներկայումս փակ է։ ՊՆ-ը միանգամայն իրավացիորեն երթևեկությունն արգելել է՝ նկատի ունենալով հակառակորդի կողմից դիմահար կրակոցների հնարավորությունը, վեջերս տեղի ունեցած իրադարձությունները։

Դեպի Շամշադին տանող ևս 2 ճանապարհ կա. Ճամբարակ-Բերդ և Իջևան-Իծաքար-Բերդ։ Առաջինը նույնպես վտանգավոր է. այն անցնում է հակառակորդի սահմանին կպած, վատ վիճակում գտնվող ասֆալտ է։

Իջևան-Իծաքար-Բերդ ճանապարհն անտառի միջով անցնող, հուսալի, կրակակետերից հեռու գրունտային ճանապարհ է, որը գործարկել եմ 1993-ին՝ մի քանի ամսում։ Կյանքը ցույց տվեց, որ պատերազմի ժամանակ միայն այս ճանապարհը կենսունակ դուրս եկավ։ Բոլոր քաղաքացիական ու ռազմական մատակարարումներն արվում էին այս ճանապարհով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ