20:33 , 21 նոյեմբեր, 2013Հարսանեկան մատանին ցույց է տալիս հարսի և փեսայի ամբողջական և կատարյալ սերը: Ինչպես մատանին է մի մատին դրվում, նույնպես հարսը մեկ փեսայինն է, և փեսան` մեկ հարսինը: Մատանին բոլորաձև է և դրվում է ձախ ձեռքի մատնեմատին, որով, ինչպես հնուց ի վեր հավատում էին, երակ է գնում դեպի սիրտը: Դա խորհրդանշում է, որ փեսան և հարսը պետք է կատարյալ սեր ունենան միմյանց հանդեպ:
Մատանու խորհուրդը վերաբերում է նաև հավատքին: Ինչպես մատանին դրվում է հինգ մատներից մեկին, նույնպես հավատը դրվում է մեր իմացման վրա, որը մեկն է ներքին հինգ զգայարաններից: Մատանու գույնը լինում է դեղին կամ սպիտակ, որ ցույց է տալիս մեր հավատի պայծառությունը. սպիտակը` հոգու անմեղությունը, իսկ դեղինը` առաքինությամբ հանդերձ մարմնի ահն ու երկյուղը:
Ամբոողջական ֆոտոշարք























































