12:41 , 21 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայ-վրացական սահմանին` Սադախլո անցակետում սպասող բեռնատարները դեռ չեն ստացել կարտոֆիլի` վրացական կողմի իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով Հայաստանից Վրաստան արտահանվող կարտոֆիլի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի, ընդգծում է, որ հայտարարությունների փոխարեն պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանից բերված կարտոֆիլը վարակված է «գործ փտում» հիվանդությամբ, իսկ Սննդամթերքի անվտագության ծառայությունն էլ ընդգծում է, որ իրենց անցկացրած մոնիթորնգը պարզել է, որ Հայաստանում «գործ փտում» հիվանդություն չկա: Այս պահին հայկական կողմը պնդում է, որ Հայաստանի կարտոֆիլի փորձաքննությունն անցկացվի երրորդ երկրում, իսկ Վրաստանի քայլերի վերաբերյալ դեռ բողոք չի ներկայացրել:
Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է, որ բացառելով կարանտին վնասատուի առկայությունը՝ պատասխանատու չինովնիկները խոստացան գնալ և տեղում պարզել և լուծում տալ խնդրին:
«Վերադառնալուց հետո հանդես եկան զարմանալի հայտարարությամբ, որ հայտնաբերված վնասատուն Հայաստանից արտահանված կարտոֆիլում չի հայտնաբերվել, տեղի է ունեցել շփոթմունք, սակայն չգիտես ինչու, նույն չինովնիկները համաձայն չէին լրագրողների հետ, որոնք կասկածելով ստացված տեղեկատվության միանշանակության հարցում, պնդում էին, որ եթե մեր կարտոֆիլը վարակված չէ, ապա ինչու չեք բողոքարկում վրացական կողմի նման պահվածքի դեմ, չինովնիկներն էլ մեկնաբանում էին, որ կողմնակից են կառուցողական աշխատանքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ