«Բոցեր օդնակլասնիկիից» շարքից


10:36 , 21 նոյեմբեր, 2013

Մի տղայի զանգում են ու ասում. -Չորեքշաբթի օրը, ժամը 15:00-ին եղիր քաղաքի կենտրոնում, և մենք քեզ ցույց կտանք, թե ով է սպանել քո հորը: -Լավ,-պատասխանում է նա: Գալիս է ևս մեկ զանգ սիրելի աղջնակից. -Եթե չորեքշաբթի օրը, ժամը 15:00-ին չհանդիպենք, ուրեմն իմացիր` մենք չենք ամուսնանա: -Լավ,- կրկին ասում է տղան: Մի քանի րոպե հետո էլի զանգ է գալիս ընկերոջից. -Փորձանքի մեջ եմ ընկել, չորեքշաբթի օրը, ժամը 15:00-ին պիտի գաս, առանց քեզ չի լինի: Տղան որոշում է դիմել մորը. երեք ամենակարևոր բաները իր կյանքում. հոր սպանողին գտնելը, ընկերներն ու սիրած աղջիկը... նույն ժամին .... Մայրը պատասխանում է. -Հորդ այլևս հետ չես բերի, սիրած աղջիկ էլի կունենաս, իսկ ընկերությունը սրբություն է: Տղան չորեքշաբթի օրը ժամը 15:00-ին գնում է ընկերների մոտ և ի՞նչ տեսնում.... ընկերները դուրս են գալիս մեքենայից, և տղան տեսնում է մեքենայի մեջ նստած իր սիրելի էակին` հարսանեկան զգեստով, իսկ մեքենայի բեռնախցիկում` հոր սպանողի գլուխը: Աստված տա, որ դուք էլ ունենաք հենց այսպիսի ընկերներ ♥