10:25 , 21 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացիների ընդամենը 42 տոկոսն է իր նախագահին համարում վստահության արժանի: Այս մասին գրում է The Raw Story-ն՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցումները:
Վստահության նման կտրուկ անկման գլխավոր պատճառը մասնագետները համարում են առողջապահական բարեփոխումը, որն Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից էր:
Օբամայի ժողովրդականությունը սկսել էր կտրուկ ընկնել դեռևս հոկտեմբերի սկզբին, երբ ԱՄՆ կառավարությունը բյուջետային ճգնաժամի պատճառով դադարեցրել էր աշխատանքը:
Հարցման մասնակիցների 19 տոկոսը հայտնել է, որ հավատում է բարեփոխման հաջողությանը, մինչդեռ 57 տոկոսը թերահավատորեն է վերաբերվել դրան:
Սրանք առաջին սոցհարցման արդյունքներն են այն բանից հետո, երբ նախագահը ներողություն էր խնդրել բարեփոխման իրականացման ցածր մակարդակի համար:
Առողջապահական բարեփոխումից բացի ամերիկացիների դժգոհությունն են հարուցում նաև Օբամայի արտաքին, միգրացիոն, ինչպեսև պետբյուջեի եկամուտների բաշխման քաղաքականությունը: