Եթե համաձայն չեք ՄՄ մտնելու որոշման հետ, բերեք իրական փաստարկներ


09:42 , 21 նոյեմբեր, 2013

Վերջերս Մոսկվայում էի, որտեղ հանդիպումներիս շարքում մասնակցեցի նաև «Ռուսաստանի Ձայն» ռադիոընկերության հաղորդմանը` «Ռուսհամագործակցություն» գործակալության ղեկավար Կ.Կոսաչովի հետ միասին:

Հանդիպման ընթացքում, խոսելով Մաքսային Միության մասին, իմ կարծիքով, լրջագույն առաջարկ արեցի առ այն, որ Մաքսային Միություն կազմակերպությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու:

Առաջարկիս համար հիմք է հանդիսացել Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության փորձը: 

Սույն առաջարկս լայն արձագանք և սատարում է ստացել բազմաթիվ ընթերցողների, վերլուծաբանների և օգտատերերի շրջանում:

Սակայն, ինչպես երբեմն պատահում է Հայաստանում, հայտնվեցին մարդիկ, որոնք`

ա. չեն կարդում ու չեն լսում
բ. կարդում են ու լսում, բայց չեն հասկանում
գ. կարդում են, լսում են, հասկանում են, բայց, մեկ է, խեղաթյուրում են:

Սա էլ հաղորդումը`