Այսպիսին է մեր ինֆորմացիոն դարը. չթողնել ընթերցողին շունչ քաշի, մի փոքր մտածի ու վերլուծի


09:29 , 21 նոյեմբեր, 2013

Մի քանի օրվա ընթացքում երկու «տեղեկատվություն» գրավեց ուշադրությունս:

Առաջինը կապված էր մեր կրթության նախարարի հետ, երկրորդը` եվրապառլամենտի նախագահի հետ:

Եվ այսպես
Նյութ 1.
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաեւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել եւ ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը եւս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:

Ինչ է կատարվում հետագայում: Մեր հարգելի ռուսաֆոբները (բհկ-ականներն ու օտարալեզու դպրոցների շուխուռներից քեն պահածները) շատ գեղեցիկ ձևով կտրում են Աշոտյանի ասածի առաջին մասը և թողնում այն մասը, որտեղ ռուսերենը առաջարկվում է թողնել աշխատանքային: Ու արդեն սկսում են տարածել իրենց աջակիցներով այս տեղեկատվույթունը, սարքել ծաղրանկարներ, գրել հոդվածներ, ստատուսներ և այլն: Օրինակ այսպիսի մառազմ`«Կրթության ոլորտը տնորինող փորձանքն առաջարկել է ռուսերենը դարձնել աշխատանքային լեզու» (http://operativ.am/?p=50353%2F) և այլն:
Ու արդեն դժվար է որևէ մեկին հասկացնել, որ սուտ է տարածվում, քանի որ շատերի սրտով է այս սուտը տարածել, ուղղակի մնում է սպասել` երբ այս ալիքը կփոխարինվի հերթական այլ հակառուսական ստով, օրինակ, որ Գյումրին կհանձնվի ռուսներին ու կդառնա փակ քաղաք:

Նյութ 2. Եվրախորհրդարանի նախագահն առաջարկում է «հայրենիք» և «ազգ» հասկացությունները ուղարկել աղբանոց:
Նյութը տպագրվել է newsbalt.ru կաքում, որն իր հերթին արտատպել էր այս հոդվածը Գերմանիայի ռուսական համայնքի կայքից` Rg-rb.de :
Այստեղ էլ նույն է. եղել է նախագահի ելույթը, թարգմանիչը իր կողմից ավելացրել է մի քանի բառ, իսկ newsbalt-ը արդեն հղվելով .de դոմեյն ունեցող կայքի վրա (սովորական պրպտողը կտեսնի որ գերմանական դոմեյն է և շատ հավանական է` նույնիսկ չմտնի այդ կայքը, մտածելով որ գերմաներեն լեզվով է), արդեն իր ուզած վերնագիրն դրեց:
Այս դեպքում արդեն ռուսամետ ժողովուրդը սկսեց տարածել այս նյութը` համոզված լինելով, որ ամեն ինչ ճիշտ է: Ու նյութը սկսեց շատ արագ տարածվել, քանի որ շատ մարդկանց սրտով էր:

Ես էլ իմ մոտ տեղադրեցի այդ հոդվածը ու սկսեցի հետևել քննարկումների: Արդյունքը սպասելի էր. Եվրոպայից զզվածների սրտով էր, եվրապառլամետները մտան նյութը հերքելու: Բայց արդեն ուշ էր, և մի քիչ էլ անիմաստ, քանի որ և այս դեպքում գնացքը արդեն մեկնել էր: Ներողություն եմ խնդրում իմ ընկերներից, որ կամա, թե ակամա, այս էքսպերիմենտի մասնակից դարձան:

Հարց է առաջանում, ի՞նչ անել:
Պատասխանները շատ են, բայց իմ կարծիքով` ոչ մի բան: Երկու կողմերի քարոզչությունը հիմա նպատակաուղղված մեդիադաշտը ցածր մակարդակով, խեղաթյուրված տեղեկատվությունով, որոշ դեպքերում ապատեղեկատվությունով, արագամարս նյութերով ողողել:
Ու կարևորը չթողնել ընթերցողին շունչ քաշել, ոչ մի վայրկյան չթողնել, որ մի փոքր մտածի, վերլուծի: Այսպիսին է մեր ինֆորմացիոն դարը:
Ընդ որում, կարելի է ասել, որ այս երկկողմանի քարոզը հիմնականում ուղղված է աջակիցներին պահելու և հակառակորդների երեսին մեղադրանք շպրտելու համար, քանի որ երկու ճամբարները վաղուց կողմնորոշվել են, իսկ երրորդ ճամբարը կա՛մ երկուսի վրա էլ թքած ունի, կա՛մ ուղղակի մեկ-մեկ ծաղրում է երկուսին էլ:

Իսկ մենք կշարունակենք ամեն օր կարդալ այն մասին, որ Եվրոպայում ապրում են գոմիկները, իսկ Ռուսաստանում ալկաշները, որովհետև ամենակարևորը, որ մեջներս նստվածք մնա, ոնց որ այն հին անեկդոտում:

Звонит Абрам Ивану:
- Иван, ты больше к нам в гости не ходи.
- Почему?
- Понимаешь, вчера после твоего ухода у нас пропала серебряная ложечка…
- Да ты что, Абрам, я не брал! Как ты мог такое подумать!
- Да и мы с Сарой ложечку через минуту нашли. Но, знаешь, неприятный
осадок все-таки остался.