Իրանի միջուկային հարցը կարելի է լուծել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման օրինակով. Նեթանյահու


08:08 , 21 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ իրանական միջուկային խնդիրը պետք է լուծել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման օրինակով: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Միջազգային հանրությունը պետք է հետևի ՄԱԿ-ի ԱԽ որոշումների կատարմանը, մասնավորապես, ուրանի հարստացումը դադարեցնելուն, ցենտրիֆուգաների ապամոնտաժմանը, հարստացված նյութն Իրանից դուրս բերելուն և Արաքում ռեակտորը մոնտաժելուն»,- ասել է Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը հաջողություն է ակնկալում չորեքշաբթի Ժնևում Իրանի ու «վեցյակի» միջև վերսկսված բանակցություններից:

Ի դեպ, ժնևյան հանդիպմանը մասնակցած բարձրաստիճան ամերիկացի մի դիվանագետ, ում անունը չի հաղորդվում, հայտնել է, որ բանակցությունների ընթացքում «լավ առաջընթաց» է ձեռք բերվել:

Միաժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իր երկիրը ոչ մի քայլ չի նահանջի իր միջուկային իրավունքներից: