Հույսեր և տագնապներ. հարված Վրաստանի իշխանության հեղինակությանն ու լեգիտիմությանը


02:04 , 21 նոյեմբեր, 2013

Հարևան Վրաստանն ունի նոր նախագահ ու վարչապետ։
Երկու երիտասարդ և խոստումնալից գործիչ, ովքեր իրենց պաշտոններին հասել են ընտրությունների, քաղաքական գործընթացի արդյունքում։
Սա դրական է. բացասականն այն է, որ երկու գործիչներն էլ առավելապես պարտական են նախկին վարչապետ Իվանիշվիլուն ու պակաս հաշվետու Վրաստանի ժողովրդին, ու առկա է վտանգ, որ երկիրը շարունակելու է ղեկավարել մեծահարուստ վրացին՝ յուր դրածոների միջոցով։ Սա, անշուշտ, հարված է Վրաստանի իշխանության հեղինակությանն ու լեգիտիմությանը։
Մյուս բացասական երևույթն այն է, որ Մարգվելաշվիլին ու Ղարիբաշվիլին իրենց պաշտոնամուտը նշանավորեցին հակասահակաշվիլիական ելույթներով։
Միշան ասոցացվում է դեմոկրատիայի, բարեփոխումների, անցնցում իշխանափոխության գաղափարների հետ։
Արևմուտքում մտավախություն ունեն, որ Սահակաշվիլին կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ Վրաստանում սկիզբ դնելով ընտրովի արդարադատության արատավոր պրակտիկային։