Քիմ Քարդաշյանի քույրը դառնում է նրա կրկնօրինակը


00:49 , 21 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ Քենդել Ջենները, ամեն կերպ փորձում է Քիմից ավելի հայտնի դառնալ: Աղջիկը նկարահանվում է փայլերես ամսագրերի համար, հագուստ և կոսմետիկ միջոցներ է գովազդում, երեկույթների է մասնակցում… Սակայն, ինչքան էլ տարօրինակ թվա, իր գլխավոր խաղաթուղթը Քենդելը դարձրել է Քիմին նմանվելը: 

Օրերս աղջիկը Instagram-ում հրապարակել է լուսանկար, որը ավելի քան 680 հզ. «լայք» է հավաքել: Երիտասարդ գեղեցկուհու երկրպագուները շտապել են նշել, որ նա Քիմին շատ նման է:

 Դրա հետ մեկտեղ, Քիմի մյուս քույրը՝ Քայլի Ջենները, հայտնվել է ամսագրերի շապիկներին մեկ այլ պատճառով: Աղջկա ընկեր Ջեյդեն Սմիթը՝ դերասան Ուիլ Սմիթի որդին, նրան ադամանդներով զարդարված վզնոց է նվիրել: 

Fun glam day! @beautybyrokael @clydehairgod