Կառավարության հաստատմանը կներկայացվի ռուսական ռազմաբազայի տարածքներն ընդլայնելու մասին որոշման նախագիծը


23:55 , 20 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքների ընդլայնման նպատակով վաղը ՀՀ Կառավարության հաստատմանը կներկայացվի «ՀՀ Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ Ռուսական կողմին կփոխանցվի Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ՝ դրանք ներառելով ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ