Հարց սեքսոպաթոլոգին: «Մի քանի օր առաջ զրկվել եմ կուսությունից, և հիմա արտադրություն եմ նկատում: Դա նորմա՞լ է»


19:00 , 20 նոյեմբեր, 2013

Հարց`

Մի քանի օր առաջ զրկվել եմ կուսությունից, իսկ հիմա ինչ-որ լորձային արտադրություն է գալիս, որը օրեցօր ավելի է թանձրանում: Դա նորմա՞լ է:


Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Ո՛չ: Նորմալ չէ: Եթե արտադրությունը շարունակվում է, շատ հնարավոր է՝ Ձեր զուգընկերը կուսությունից զրկելու ժամանակ Ձեզ «պարգևել» է սեռավարակ: Պետք է անհապաղ ստուգվել՝ արտադրության բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Առո՛ղջ եղեք: