20:31 , 20 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
2 ամսական պանդան սովորում է քայլել, առաջին քայլերը նրան հեշտ չեն տրվում, սակայն կենդանին համառություն է դրսևորում, գրում է Reuters-ը:
Պանդան կշռում է 5 կգ-ից էլ պակաս, սակայն նրա թույլ թաթիկները չեն կարողանում պահել նրան:
Սակայն քայլելու ցանկությունը կենդանուն ստիպում է նորից ու նորից բարձրանալ ու ընկնել:
Պանդան լույս աշխարհ է եկել օգոստոսի վերջին: Կենդանու մորը, որը Չինաստանից է տեղափոխվել ԱՄՆ, անվանում են Մեյ Սյան, իսկ փոքրիկ պանդան դեռ անուն չունի: