Պատմության միասնական դասագիրքը աղավաղում է փաստերը ԽՍՀՄ ոգով. Times


15:31 , 20 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռուս դպրոցականների համար պատմության նոր դասագիրքն աղավաղում է պատմական փաստերը՝ հօգուտ Կրեմլի: Այս մասին գրում է բրիտանական The Times պարբերականը:

Պատմության դասագիրքը հավանության էր արժանացել Պատմության հարցերով ռուսական կազմակերպության կողմից և ներկայումս սպասում է Կրեմլի հաստատմանը: Որոշ քաղաքական գործիչներ դասագիրքն անվանել են ծայրաստիճան քաղաքականացված, պատմական փաստերը կոպտորեն աղավաղող և Պուտինի ու նրա շրջապատի շահերն արտահայտող՝ գրում է թերթը:

Արիզոնա նահանգի համալսարանի պատմաբան Մարկ ֆոն Հագենի խոսքով՝ դպրոցական ծրագրի օրհնությունը Պուտինի կողմից նշանավորում է հին խորհրդային պրակտիկայի նոր տարբերակը:

Ավելի վաղ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր մեղադրանքները,թե դասագիրքը ստեղծվել է Պուտինի հեղինակությունը հղկելու համար՝ հավելելով, որ ղեկավարությունը, հակառակը, դեմ է հանդես գալիս պատմության կեղծման փորձերին: