Պետք է «սատկացնեմ» Շտիգլիցին. Արթուր Աբրահամ


15:07 , 20 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը լրագրողների հետ հանդիպմանը նշեց.

Մենամարտ չկա, որ թերություններ չլինեն: Վերջին հաղթանակն ինձ համար միջանկյալ է: Կարևորը փետրվարի մեկին Ռոբերտ Շտիգլիցի դեմ կայանալիք մենամարտն է: Մենամարտը կայանալու է Գերմանիայում: Քաղաքը դեռ որոշված չէ: Այս պահին դա իմ կյանքի ամենամակարևոր մենամարտն է: Ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ: Եթե չհաղթեմ, պետք է մտածեմ կարիերաս ավարտելու մասին:

Քաշային կարգս փոխել եմ, բարձր քաշային կարգում, փորձից ելնելով, կարծում եմ, որ նոկաուտի ձգտելը սխալ: Ավելի լավ է տակտիկապես գրագետ գործել և չձգտել մեկ վճռորոշ հարվածի: Քանի որ եթե այն չի ստացվում, միավորներով հաղթելը հարցականի տակ է հայտնվում:

Իհարկե, պլանավորել եմ առաջիկա մենամարտը, բայց կա գլխավոր պլանը՝ նրան պետք է սատկացնեմ և վերջ: Երկրորդ պլան գոյություն չունի»: