17:35 , 20 նոյեմբեր, 2013
Չնայած մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ տիրում է համացանցի գերիշխանությունը, սակայն չի կարելի ասել, թե գիրքը կորցրել է իր արժեքը, ավելին` գնալով նորից բարձրանում է գրքի նշանակությունը մեր հասարակության մեջ: Չգիտես ինչու, մարդիկ սկսել են շատ դժվարությամբ կարդալ գրքեր, ինչը շատ վատ արդյունք է թե՛ մարդու զարգացման, և թե՛ պետության հասարակական արժեքի ձևավորման համար: Սակայն նրանք, ովքեր կարողանում են օրվա մեջ գոնե մեկ կամ երկու ժամ տրամադրել ընթերցանության վրա, մեծ գործ են կատարում` իրենց կյանքը ավելի գեղեցիկ դարձնելու, ինչպես նաև կյանքին ավելի սթափ դիտելու համար: Սակայն, ի վերջո, որն է գրքի մեծ նշանակությունը:
Ամենակարևոր պայմանը գիրք կարդալու համար այն է, որ դու պետք է կարդաս այն գիրքը, որը քեզ դուր է գալիս, որում արծարծվող թեման քեզ հոգեհարազատ է, և եթե այն հաճելի է քեզ, ուրեմն դու այն շատ հեշտությամբ սկսում ես ընթերցել: Կարևոր չէ, որ դու անպայման կարդաս մասնագիտական գրքեր, որպեսզի տեղեկացված լինես, դու կարող ես պարզապես ընթերցել գեղարվեստական գրականություն, որը իմ կարծիքով ամենամեծ բանն է, որը մարդկանց մղում է դեպի հաջողություն` մարդկանց առջև բացելով կյանքի բոլոր գաղտնիքները: Կարդալով գրողի մեկ ստեղծագործությունը` մենք ծանոթանում ենք նոր կյանքի հետ, նոր մարդու հետ, ով իր կյանքի փորձով կիսվում է ընթերցողի հետ, հանդիպում ենք հերոսի անցած ուղղուն, նրա անցած փորձություններին, կատարված սխալներին, որոնց մեր կյանքում հայտնվելու դեպքում, մենք այլևս չենք անի այդ նույն սխալները, այնուհետև տեսնելով հերոսի` այդքան տանջանքներից հետո հասած հաջողությունը, այն մեծ մոտիվացիա է լինում մեզ համար` հավատալով, որ կյանքում այդ հերոսի պես համառ լինելու և երազանքին հավատալու դեպքում, մենք նույնպես կհասնենք հաջողության:
Կարդացեք գրքեր, դրանք մեր առջև բացում են նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ տարբերվում է ներկայիս աշխարհից, այնտեղ կյանքի կանոնները այլ են, այնտեղ մարդիկ ուրիշ կերպ են ապրում ու մտածում: Կարդացեք գրքեր, նրանք մեզ տալիս են մեծ կյանքի փորձ, որոնց միջոցով մենք կարող ենք հաղթահարել կյանքի դժվարությունները: Կարդացեք գրքեր
Իսկ վերջում մի քանի աֆորիզմ գրքերի վերաբերյալ.