Հայ ուսանողի ֆիլմը` ՎԳԻԿ-ի փառատոնի մրցութային ծրագրում


14:07 , 20 նոյեմբեր, 2013

Kinoashkhar.am-ը գրում է.

ՎԳԻԿ-ի միջազգային 33-րդ փառատոնին այս տարի  Հայաստանից մասնակցում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի  ռեժիսորական բաժնի շրջանավարտ Խանե Պողոսյանը: Հայ ռեժիսորի «Մոռացված խոհեր տաճարից» վավերագրական ֆիլմը ներկայացված է  միջազգային մրցութային ծրագրում:

xaneՎավերագրական ֆիլմ անվանակարգում ներկայացված է ևս 10 աշխատանք Բոսնիա-Հերցեգովինայից, Կանադայից, Գերմանիայից, Բրազիլիայից և  այլ երկրներից: Բացի հայաստանյան մասնակցից, ՎԳԻԿ-ի փառատոնում իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև ռուսաստանաբնակ հայ երիտասարդ ռեժիսորներ Սերգեյ Հարությունյանը (վավերգարկան ֆիլմ, ուսանողական աշխատանք), Ելենա Շահումյանը (անիմացիոն ֆիլմ, ուսանողական աշխատանք) և Իվան Շահնազարովը (խաղարկային ֆիլմ, դիպլոմային աշխատանք):

ՎԳԻԿ-ի միջազգային 33-րդ փառատոնը, որի հիմնական ծրագիրը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 18-23-ը, կներկայացնի ռուսաստանյան և արտասահմանյան կինոդպրոցների ուսանողների ավելի քան 200 աշխատանք:

973362320

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ