Իշխանության դեմ պայքարողներին մի փոքրիկ խորհուրդ եմ տալիս


13:52 , 20 նոյեմբեր, 2013

Այս գործող հանցագործ իշխանության դեմ պայքարողներին մի փոքրիկ խորհուրդ եմ տալիս, կամ ես կցանկանամ, որ այդպիսի կոչեր լսեմ, այդպիսի խոստումներ, որ կողմնորոշվեմ` ում վստահեմ, ում ոչ:

Հայաստանի քաղաքացին այսօր ունի միայն մեկ հարց. «Ապրելու հարց»:

Այսինքն այն ուժը, որը գա իշխանության, պետք է անի մի քանի կարևոր քայլ.

Հանի արագաչափերը, տեսախցիկ սարքերը, որոնք թալանում են բնակիչներին: Ջնջի կարմիր գծերը, որոնք թալանում են էլի մեր բնակիչներին, հարկերից ու տուրքերից ազատի կրպակով հացի փող աշխատող քաղաքացիներին, թույլատրի փողոցային առևտուրը, վերացնի տեխասմոտր կոչվածը, խոշոր բիզնեսի հարկերը 3 անգամ ավելացնի, տրանսպորտը դարձնի անվճար՝ խոշորների հարկերը ավելացնելու հաշվին:

Հա, օրենք ընդունի կաշառակեր դատավորի աջ ձեռքը կտրելու մասին, կաշառակեր դատախազի ձախ աջքը հանելու մասին, ոստիկանության բաժնում բերման ենթարկվածին ծեծող ոստիկանի ձվերը հանելու մասին (որ էլ իրա նմանից չարտադրվի): Ատկատ վերցնող նախարարության նախարարին հրապարակում երկու օր վանդակի մեջ պահելու մասին, որ մարդիկ կարողանան թքեն վրեն... Մի խոսքով, հասկացա՞ք չէ, կարգ ու կանոն:

Էսքանն արեք, մարդիկ կսկսեն նորմալ ապրել, ով էլ դժգոհ կլինի ձեզանից, ես ու լիքը մարդիկ ձեզ կպաշտպանենք: