Մեր հիմնախնդիրը ողջ այս համակարգի վերացումն է, այլ ոչ թե մի քանի անհատի հեռացումը


13:17 , 20 նոյեմբեր, 2013

Ոմանց թվում է, որ գնալով ու բողոքի ցույցեր անելով Ծածկած շուկայի կամ Կոմիտասի, Սայաթ-Նովայի ու այլ ապորինի շինարարությունների մոտ, մենք շեղվում ենք Գլխավոր Գերագույն նպատակից. ՈՉ: Բանն այն է, որ իշխող խունտան ստեղծել է զուգահեռ մասնավոր պետություն, մասնավոր դատարաներով, մասնավոր ոստիկանությամբ ու անգամ զորքով, ստվերային տնտեսությամբ, գրպանային ԶԼՄ-ներով: Մեր հիմնախնդիրն է` ողջ այս համակարգի վերացումը, այլ ոչ թե մի քանի անհատի հեռացումը. ահա ինչու մենք գնում ենք շուկա և դատարան, փողոց ու ոստիկանություն, Մարց ու Քաջարան, ինչպես ջուրը, որը մտնում է ամենուր և լվում-մաքրում-տանում է ամեն ինչ...