Քնից առաջ ասպիրինի ընդունումը նվազեցնում է ինֆարկտի ռիսկը


12:46 , 20 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քնից առաջ ասպիրինի հաբերի ընդունումը զգալիորեն նվազեցնում է ինֆարկտի ռիսկը: Այս մասին հայտնել են ամերիկացի գիտնականները Սրտաբանների ամենամյա համագումարի ժամանակ՝ փոխանցում է Gazeta.ru-ն:

Նրանք նման եզրակացության են եկել՝ հետևելով սրտանոթային հիվանդություններով տառապող 290 հիվանդների:

Նրանցից ոմանք ասպիրինն ընդունել են քնից առաջ, իսկ մյուսները՝ առավոտյան:

Պարզվել է, որ առաջին դեպքում ոչ միայն ճնշումն է իջնում, այլև նվազում է թրոմբոցիտների մակարդակը, ինչն իր հերթին զգալիորեն նվազեցնում է ինֆարկտի ռիսկը: