Գեներալ Մանվելի վիճակը լավ չի


12:19 , 20 նոյեմբեր, 2013

Փաստորեն, գեներալ Մանվելի վիճակը հեչ լավ չի: Արդեն երրորդ անգամ ա գնում Ֆրանսիա ու, թեև պաշտոնական տվյալներով, ուղղակի պրոֆիլակտիկ բուժում է անցնում, բայց ըստ «Հրապարակի» աղբյուրների, մեր սուտի քաջարի զորավարը հեչ լավ չի. թոքերի ինչ-որ հիվանդություն ունի, որն աստիճանաբար քայքայում է Մանվելի օրգանիզմը: Ասում ա` անգամ որդին ա անսպասելիորեն մեկնել հոր մոտ...
Ինչևիցե, բարկանում ես Մանվելի մասին լուրերը կարդալով, որովհետև ակամա միտս են գալիս էն հարյուրավոր ազատամարտիկները, որոնք ի տարբերություն ոմանց, ազատամարտիկ էին, այլ ոչ թե թալանչի ու դիակապտությամբ զբաղվող կիսագրագետ մսագործներ և, ովքեր այսօր անգամ ասպիրինի գումար չունեն, իսկ ահա Մանվելները ամենաբարձր մակարդակով բուժում են ստանում արտասահմաններում, հետո էլ ԱԺ բարձր ամբիոնից լոթի-լոթի խոսում են ազատամարտիկների իրավունքների մասին:
Երևի դրա համար էլ աստված պատժում ա սրան, իրան էլ հո չի՞ կարա վախացնի կամ առնի: