11:50 , 20 նոյեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ի որոշմամբ Արման Թաթոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արման Թաթոյանը ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդականն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
Նա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2011թ. դեկտեմբերի 7-ի նիստում ընտրվել է «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոմիտեում (ԽԿԿ) Հայաստանի ներկայացուցիչ՝ 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանն ազատվել է պաշտոնից՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ: