11:32 , 20 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 30-ը ոչ աշխատանքային կլինի: Աշխատանքային երկուշաբթին կտեղափոխվի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օրը:
Բացի դրանից ոչ աշխատանքային կլինեն 2014թ.-ի հունվարի 27-ը, ապրիլի 21-ը, մայիսի 2-ը, հուլիսի 28-ը, օգոստոսի 18-ը և սեպտեմբերի 15-ը: Այս աշխատանքային օրերը համապատասխանաբար կտեղափոխվեն 2014թ.-ի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Սա կհաստատվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Դրանք հիմնականում ազգային տաղավար տոներին հաջորդող օրեր են` ննջեցյալների գերեզմաններ այցելելու համար: