ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարություն է արել Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո


09:32 , 20 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է osce.org կայքը։

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար»,-ասել է Կոժարան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ