00:03 , 20 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուս շանսոնյե Գրիգորի Լեպսը Կիևում իր սեփական ռեստորանն է բացել: ТНС. Особлiве-ի հաղորդմամբ՝ հաստատության բացմանը երգիչն իր ուկրաինացի հայտնի ընկերների համար աշխույժ երեկույթ է կազմակերպել:
Այդ երեկո Լեպսի հյուրերն են եղել Անի Լորակն ու նրա ամուսինը, Սոֆյա Ռոտարուի որդի Ռուսլան Եվդոկիմենկոն և նրա կինը՝ Սվետլանան, ինչպես նաև ֆուտբոլիստ Ալեքսանդր Շովկովսկին:
Երգիչն ինքը հավաքվածներին միացել է արարողության պաշտոնական բացումից մեկ ժամ անց և հինգ հիթ է կատարել: