22:42 , 19 նոյեմբեր, 2013
ՆԱՏՕ-ն իր սահմանները կիպ մոտեցնում է Ռուսաստանին ու մենք դեռ հարց ենք տաիս, թե Պուտինը ի՞նչու է ցանկանում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ կառուցել: Այսպես ասած, էս անգամ էլ Ռուսաստանը մեզ դեմ է տալիս իր պոտենցիալ թշնամիներին ու իր անվտանգությունը երաշխավորում, ինչպես ասում են, ինչ լինելու է, թող ժեշտին լինի, այսինքն ինչ լինելու է, թող հայերի գլխին գա: Մեզ վերածում են սառը պատերազմի սահմանի, Ռուսաստանի և Արևմուտքի արանքում, գուշակեք` ով մեջտեղ... մի խոսքով, հասկացաք ինձ: Ի տարբերություն Հայաստանի անողնաշար իշխանավորների նման խամաճիկների` արևմուտքն ու Ռուսաստանը նման են ուռենուն ու բարդուն` ամեն մեկն իր դարդին է, մեզ էլ կրակն են գցել: