21:11 , 19 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հատուկ բանկի առաջին գրասենյակը, որը կսպասարկի միայն կանանց, բացվել է Հնդկաստանի Ուտար-Պրադեշ հյուսիսային նահանգի Լաքնաու քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Bharatiya Mahila Bank-ի գրասենյակի բացմանը տեսակապի միջոցով մասնակցել է երկրի վարչապետ Մանմոհան Սինգհը և «Հնդկական ազգային կոնգրես» իշխող կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին: Շուտով սպասվում է բանկի մասնաճյուղերի բացում տարբեր քաղաքներում:
Կանանց համար բանկի ստեղծումը հավանության էր արժանացել Հնդկաստանի նախարարների կաբինետի կողմից օգոստոսին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 1.6 միլիարդ դոլար: Բանկի մասնաճյուղերում կաշխատեն հիմնականում կանայք: Հնդկական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կանանց համար նախատեսված բանկեր են գործում նաև Պակիստանում և Տանզանիայում: