Ալիևն ու Սարգսյանը դուրս են եկել՝ առանց մեկնաբանության


17:10 , 19 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վիեննայում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահաներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները լքել են Palais Coburg հյուրանոցի շենքը՝ մամուլին չտալով որևէ մեկնաբանություն:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, վկայակոչելով պետություններից մեկի պատվիրակությունում իր աղբյուրին, ակնկալվում է , որ ԵԱՀԿ Մինկսի պմբի համանախգահները հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է երկու տարվա ընթացքում: