«Մտորումներ» շարքից


16:55 , 19 նոյեմբեր, 2013

Քրիստոնյա անհատի կամ հասարակության կյանքում մարդ-մարդ հարաբերությունները պայմանավորված են ոչ թե սոցիալ-տնտեսական պայմաններով, նյութական բարեկեցությամբ կամ էլ անձնական մղումներով և ընկալումներով, այլ հատկապես և միմիայն մարդ-Աստված հարաբերությամբ, որից հենց բխում է այդ անհատի ու հասարակության արժեքային համակարգը և կենսակերպը: Սարսափելի է, երբ այդ հարաբերությունը խզվում է կամ էլ ենթարկվում կամայական խեղումների: